Ավտոբուսի պայթյունից մահացած 2-րդ անձի ինքնությունը պարզվել է

Ավտոբուսի պայթյունից մահացած 2-րդ անձի ինքնությունը պարզվել է

PanARMENIAN.Net - Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը. նա ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանն է։

Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Մյուս զոհը, ում ինքնությունն ավելի վաղ էր պարզվել, 1979թ. ծնված Արմեն Հովհաննիսյանն է: Նա նույնպես ՀՀ քաղաքացի է:

Ավելի վաղ, դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

Հեռախոսային քարտը պատկանում է մարդուն, որը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հանդեպ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել:

Հալաբյանում ավտոբուսի պայթյունից տուժածների վիճակը բարելավվում է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---