ՀՀ-ն ուսումնասիրում է Թուրքիայից ներկրման սահմանափակման հնարավորությունները

ՀՀ-ն ուսումնասիրում է Թուրքիայից ներկրման սահմանափակման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը հարց է ուղղել կառավարությանը՝ ներմուծվող այն սննդամթերքների մասով, որոնք ներկրվում են Թուրքիայից: Պատգամավորը կարևոր է համարել արգելել Թուրքիայից սննդամթերքի ներկրումը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա:

Հարցին պատասխանել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ հարցի վերաբերյալ կա վարչապետի հանձնարարականը, և դրա շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ, թե կան արդյոք մթերքներ, որոնք կարող են սպառնալ ազգային տնտեսությանը՝ որակի ու մրցակցության տեսակետից: Եվ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրությունների արդյունքում պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ:

«Մենք ԱՀԿ անդամ ենք, որի անդամ է նաև Թուրքիան: Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում Մարաքեշի համաձայնագրով, որով ըստ էության, չի հարաբերվելու Հայաստանի հետ իբրև ԱՀԿ անդամ, ինչը նշանակում է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի կիրառելու բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը:

Խնդիրն այն է, որ մեր գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկեր չառաջանան»,- ասել է Միանասյանը, գրում է Yerkir.am-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում:

Ապրիլի 21-ին մի խումբ երիտասարդներ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին՝ պահանջելով արգելափակել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան:Մասնավորապես պահանջել են զարգացնել հայրենական արտադրությունը, իսկ դրա համար փոքր բիզնեսը ժամանակավոր պետք է ազատվի հարկերից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---