2014-ին տանկային բիաթլոնում շահած Տ-90Ս-ը տեղափոխվել է Հայաստան28 ապրիլի 2016 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը, հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները նվաճել էին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։ Տ-90-ը սովետական Տ-72 սերնդի տանկերի խորը արդիականացումն է: Տ90Ս տարբերակն արտադրվում է 2001 թվականից: Ադրբեջանը գնել է ՌԴ-ից 94 Տ-90Ս տանկ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Դադիվանքը վտանգված է․ Բաքուն հայտարարել է՝ քայլեր է ձեռնարկելու Հաջիևան նաև հայտարարել է հայկական Ամարասում «դիտարկում անցկացնելու մասին» Ադրբեջանի ՀԿ–ները դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով Ռուբեն Վարդանյանի առաջադրման դեմ Նամակի հեղինակները թվարկել են Վարդանյանի «հանցագործությունները», որոնց թվում է «անջատողական ռեժիմի ղեկավար լինելը» Զախարովա․ ՌԴ–ն ՀՀ-ից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» Ըստ նրա, տեղեկություններ են հայտնվել, որ ապրիլի 5–ի հանդիպմանը ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը Յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կվճարվի 140 դրամ |