ԼՂՀ դատախազություն. Ադրբեջանի ագրեսիայից ԼՂ ավելի քան 550 բնակիչ է տուժել

ԼՂՀ դատախազություն. Ադրբեջանի ագրեսիայից ԼՂ ավելի քան 550 բնակիչ է տուժել

PanARMENIAN.Net - ԼՂՀ գլխավոր դատախազությունն Արցախի ավելի քան 550 քաղաքացու տուժող է ճանաչել ապրիլի 2-ին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում:

Քրեական գործերը հարուցվել են ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունների հիման վրա, որոնք հետագայում ընդգրկվել են մեկ վարույթում:

Քրեական գործերը հարուցվել են ԼՂՀ ՔՕ մի շարք հոդվածներով. ագրեսիվ պատերազմ, հակամարտությունների և զինված բախումների ժամանակ ռազմական գործողությունների վարման մեթոդների խախտում, հումանիտար իրավունքի միջազգային նորմերի խախտում, քաղաքացիական անձանց սպանություն, գույքի ոչնչացում, որը պայմանավորված չէ ռազմական գործողություններ վարելու անհրաժեշտությամբ:

Քրեական գործերի հետաքննությունը շարունակվում է, նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ մահվան պատճառները, բնույթը և մարմնական վնասվածքների աստիճանը պարզելու նպատակով: Փորձաքննություններով կորոշվի նաև նյութական վնասի չափը: Շարունակվում է տուժածների հարցաքննությունը, քրեական գործով հետաքննությունը, հայտնում է ԼՂՀ գլխավոր դատախազությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունեցել 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող:

Ընթերցեք նաև. ԱՆ. Դուրս է գրվել շփման գծում վիրավորված 87 անձ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---