ՀԲ-ն չի փոխել ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը ԼՂ հարցի սրման իրավիճակում, ծրագրերը չեն դադարեցվում

ՀԲ-ն չի փոխել  ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը ԼՂ հարցի սրման իրավիճակում, ծրագրերը չեն դադարեցվում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը չունի որևէ գնահատական՝ կապված տնտեսական վիճակի վատթարացման հետ՝ ԼՂՀ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք կանխատեսում, որ ռազմական իրավիճակի սրումը կանդրադառնա ՀՀ-ի տնտեսական աճի վրա:

Միաժամանակ նա նշել է, թե իրենց փորձն այլ երկրների հետ ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների երկարատևության դեպքում դա ազդեցություն է ունենում ընդհանուր վստահության վրա, որն էլ իր հետևանքն է ունենում ուղղակի օտարերկրյա ներդրումների վրա:

«Սակայն նման ազդեցություն մենք դեռևս չենք նկատում: Ուզում ենք նաև ասել, որ խոր ափսոսանք ենք ապրում նման իրավիճակի համար, որովհետև շատ լավ գիտակցում ենք, որ հայ ընտանիքները և համայնքները հայտնվել են խիստ դժվարին կացության մեջ»,- ասել է նա և հայտարարել, որ Համաշխարհային բանկը ծրագրային որևէ գործունեություն չի դադարեցնում Հայաստանում:

Բեյլին հայտնել է, որ կոնկրետ իրենք Ղարաբաղում չունեն որևէ ծրագիր, բայց մյուս կողմից ունեն ծրագրեր, որոնք օժանդակում են առողջապահությանը, գյուղատնտեսությանը Հայաստանի սահմանային շրջաններում՝ Սյունիք, Տավուշ և այդ գործունեությունները չեն դադարեցվել, գրում է Tert.am-ը:

Անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին՝ նա նշել է, որ դիտարկելով առաջին երեք ամիսը՝ տնտեսության աճն ավելի դինամիկ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում է գրանցվել: Բայց նշել է, որ պետք է հաշվի առնել, որ առաջին եռամսյակը լուրջ սեզոնայության տարբերակ է կրում, ուստի չեն կարող ասել, որ մյուս ամիսներին էլ կարձանագրվի տնտեսական ակտիվություն: Ըստ այդմ էլ նա նշել է, որ այս պահին ՀԲ-ն որևէ փոփոխության չի ենթարկել 2016-ի 2,2 տոկոս ՀՀ-ի տնտեսության աճի կանխատեսումը:

Բեյլին նշել է, թե գազի սակագնի նվազումը տնտեսության զարգացման համար էական ազդեցություն չի ունենա, չնայած բնականաբար իր ազդեցությունը կունենա սպառողների վրա և այն ծախսերի, որ կատարում են տնտեսվարողները: Նա նշել է, որ ընդհանուր տնտեսության մեջ էլ գազի սակագինը փոքր մասն է կազմում ծախսերի համար, որ ընկերությունները կատարում են:

Ըստ նրա՝ իրենք ավելի մեծ ուշադրություն են դարձնում ՀՀ-ից կատարվող արտահանումների վրա և շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ այն, որ ՌԴ-ի և ԵՏՄ-ի վրայից պատժամիջոցները վերացվեն առաջիկա 3-6 ամիսների ընթացքում: «Դա շատ ավելի մեծ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»,-ասել է նա:

Լորա Բեյլին նաև նկատել է, որ 202015-ը լավ տարի էր գյուղատնտեսության համար, բայց ի հակառակ դրան՝ այս տարի մարտին վատ եղանակներ եղան, որը կարող է բացասական անդրադառնալ բերքի արտադրության վրա:

Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանում կանխատեսում է8 2.5% տնտեսական աճ, 2016-ին՝ 2.2%, իսկ 2017 և 2018-ին համապատասխանաբար 2.8 և 3% աճ: Հայաստանում 2015-ի աճի մասով ՀԲ-ն իր կանխատեսումը 1.7%-ային կետով բարելավել է և, ընդհակառակը, 2016-ի աճի մասով կանխատեսումը -0.7%-ով վատթարացրել է:

$30 մլն-ի վարկ ՀԲ-ից՝ էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---