Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Բախվել են ԱԶԿ և քրդամետ կուսակցության անդամները

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Բախվել են ԱԶԿ և քրդամետ կուսակցության անդամները

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (ԺԴԿ) կուսակցությունների պատգամավորների միջև, հայտնում է Tert.amը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Շըրնաք նահանգից ընտրված ԺԴԿ պատգամավոր Ֆերհաթ Ենջուն իր ելույթում քննադատել է թուրքական զինված ուժերի գործողությունները քաղաքացիների դեմ: «Հիշատակում եմ Սիլոփիի այն խաղաղ բնակիչներին՝ ներառյալ երեխաներին, որոնք սպանվել են իշխանությունների այդ գործողությունների հետևանքով»,-ասել է նա։

Քուրդ պատգամավորի խոսքերը բուռն արձագանք են գտել ԱԶԿ-ականների կողմից, և ծեծկռտուք է սկսվել։

Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ կանայք, իրենց կուսակցի ելույթի ընթացքում մոտեցել են ամբիոնին՝ նրան պաշտպանելու համար։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ չնայած Թուրքիայի խորհրդարանում նման միջադեպեր էլի են եղել, սակայն սա առաջին լուրջ բախումն էր իշխող կուսակցության և ամիսներ առաջ առաջին անգամ մեջլիսում հայտնված քրդամետ ուժի միջև։

Ապրիլի 22-ին Թուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---