Բորդյուժա. ԻՊ գրոհայինները բուժվում են Թուրքիայում28 ապրիլի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները բուժում են ստանում Թուրքիայում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության խորհրդաժողովի ժամանակ, հայտնում է Gazeta.ru-ն: «Իսլամական պետության» գրոհայինները վերականգնվում և բուժվում են Թուրքիայի տարածքում»,-ասել է Բորդյուժան: Ըստ նրա, նույնպիսի իրավիճակ էր 1990-ականներին` չեչենական պատերազմի ժամանակ: «Այն ժամանակ ևս չեչեն գրոհայիններն ու զինյալները բուժվում էին Թուրքիայի Հանրապետության տարածքում»,-ասել է Բորդյուժան: Ավելի վաղ The Washington Free Beacon-ը գրել էր, որ թուրքական իշխանությունները «միտումնավոր անտեսում են այն փաստը, որ երկիրը թույլ է տվել «Իսլամական պետությանը» զարգանալ ու նորագոյացություններ» առաջացնել տարածաշրջանում: «Թուրքիան օգնում է ԻՊ-ին, օգուտ քաղելով ահաբեկիչների առաջացրած քաոսից: Թուրքական կառավարությունը վարպետորեն «թոզ է փչում» արևմտյան գործընկերների աչքերին: Նշվում է, որ ԻՊ հետ նավթի առևտրով զբաղվող մաքսանենգները հենվում են Թուրքիայի վրա պաշտոնական շուկայում «սև ոսկու» վաճառքի հարցում: «Նրանք կաշառք են տալիս և նույնիսկ, հավանաբար, ԱԶԿ ներկայացուցիչներին»,-վստահ է պարբերականը, 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |