Բորդյուժա. ԻՊ գրոհայինները բուժվում են Թուրքիայում

Բորդյուժա. ԻՊ գրոհայինները բուժվում են Թուրքիայում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները բուժում են ստանում Թուրքիայում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության խորհրդաժողովի ժամանակ, հայտնում է Gazeta.ru-ն:

«Իսլամական պետության» գրոհայինները վերականգնվում և բուժվում են Թուրքիայի տարածքում»,-ասել է Բորդյուժան: Ըստ նրա, նույնպիսի իրավիճակ էր 1990-ականներին` չեչենական պատերազմի ժամանակ:

«Այն ժամանակ ևս չեչեն գրոհայիններն ու զինյալները բուժվում էին Թուրքիայի Հանրապետության տարածքում»,-ասել է Բորդյուժան:

Ավելի վաղ The Washington Free Beacon-ը գրել էր, որ թուրքական իշխանությունները «միտումնավոր անտեսում են այն փաստը, որ երկիրը թույլ է տվել «Իսլամական պետությանը» զարգանալ ու նորագոյացություններ» առաջացնել տարածաշրջանում: «Թուրքիան օգնում է ԻՊ-ին, օգուտ քաղելով ահաբեկիչների առաջացրած քաոսից: Թուրքական կառավարությունը վարպետորեն «թոզ է փչում» արևմտյան գործընկերների աչքերին: Նշվում է, որ ԻՊ հետ նավթի առևտրով զբաղվող մաքսանենգները հենվում են Թուրքիայի վրա պաշտոնական շուկայում «սև ոսկու» վաճառքի հարցում: «Նրանք կաշառք են տալիս և նույնիսկ, հավանաբար, ԱԶԿ ներկայացուցիչներին»,-վստահ է պարբերականը,

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---