Բարերար Աթայանցը վերականգնելու է Հադրութի բնակավայրերից մեկը

Բարերար Աթայանցը վերականգնելու է Հադրութի բնակավայրերից մեկը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 28-ին ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին:

Նա այս օրերին Արցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման և վերաբնակեցման ծրագրի ընթացքը քննարկելու նպատակով:

Հարությունյանը ողջունել է բարերարի ծրագիրը և համոզմունք է հայտնել, որ Աթայանցի ծրագիրը նոր շունչ կտա համայնքին՝ դրականորեն ազդելով նրա զարգացման վրա:

Բարերարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մինչ այժմ երկու բնակարան է կառուցվել, և մի քանի բնակարանի կառուցում ևս նախատեսված է, որոնք տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին: Նրա խոսքով՝ բացի տների կառուցումից, վերականգնվելու են բնակավայրի ենթակառուցվածքները, ինչպես նաև հիմնվելու է արտադրամաս, ինչը կապահովի բնակչության զբաղվածությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առավել թեժ մարտեր էին ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---