Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվել է

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կհետաձգվի. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող 2013թ. սեպտեմբերի 5-ի որոշման մեջ:

Ըստ հիմնավորման՝ 2013թ. սեպտեմբերի 5-ի որոշման համաձայն 2016-ի մայիսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր է 2014թ. արդյունքներով 10 մլն դրամից մինչև 58 մլն դրամ կամ 2015թ. արդյունքներով 10մլն դրամից մինչև 115 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար: Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին մինչև մայիսի 1-ը համապատասխան քանակի նոր սերնդի ՀԴՄ-ներով ապահովումը ռիսկային է՝ փոփոխություններով առաջարկվում է վերը նշված ժամկետը հետաձգել մինչև 2017թ. հունվարի 1-ը:

Միաժամանակ, ժամկետի հետաձգումը հնարավորություն կընձեռի ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման առավել սահուն գործընթաց:

ՀՀ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ: Նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն 2016-ի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---