Ադրբեջանն արկակոծել է ՊԲ դիրքերը, հայկական կողմը կանխարգելիչ քայլեր է սկսել

Ադրբեջանն արկակոծել է ՊԲ դիրքերը, հայկական կողմը կանխարգելիչ քայլեր է սկսել

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ապրիլի 28-ի ժամը 20:00 ընթացքում խախտել է օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի արկակոծումը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ:

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:

Կարդացեք նաև. ՊԲ. Ադրբեջանը գյուղերում ռազմական օբյեկտներ է տեղակայել, դրանք լեգիտիմ թիրախներ են (Լուսանկարներ, տեսանյութ)

ՊԲ-ն հրապարակել է Մատաղիսի հրթիռակոծման տեսանյութը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---