ԼՂՀ նախագահ. Պետք է դադարեցնել անհիմն քննարկումները` հողերի հանձնում չի լինելու

ԼՂՀ նախագահ. Պետք է դադարեցնել անհիմն քննարկումները` հողերի հանձնում չի լինելու

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու, այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ես տեղյակ եմ հողերի վերադարձի հետ կապված քննարկումների, մեկնաբանությունների մասին, կցանկանայի, որ դադարեցնենք անհիմն քննարկումները»,- ասել է նա, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Նա հորդորել է հակասություններ չփնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև: «Անհրաժեշտ է դադարել հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև: Այդպիսի բան չի կարող լինել: Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, չենք կարող ունենալ հակասություններ: Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանքներ և դեռ այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը՝ ընդունում են նրանք մեր անկախությունը, թե չէ: Եթե չէ, ապա այն, ինչ քննարկվում է, այն, ինչ խոսվում է, առ ոչինչ են»,- ասել է նա:

ԼՂՀ նախագահն ասել է նաև, որ Արցախը փորձելու է այնպես անել, որ բանակցային գործընթաց սկսելու դեպքում ներգրավվի որպես լիարժեք կողմ: «Բանակցային գործընթացում առանց Արցախի Հանրապետության մասնակցության անհնար է այս հիմնախնդիրը լուծել, որովհետև չկա մի հավանական զարգացում, որպեսզի առանց մեր մասնակցության այս խնդիրը ստանա իր լուծումը: Այդպիսի բան չի լինելու»,- ասել է Բակո Սահակյանը: Սահակյանը նշել է, որ չնայած այդ մոտեցմանը` իրենց համար խանգարված ձևաչափով բանակցությունները մի քանի անգամ նախընտրելի են պատերազմական գործողություններից, ինչն էլ չի նշանակում, թե իրենք հրաժարվում են իրենց դիրքորոշումից:

Բակո Սահակյանը նշել է նաև, որ այս պահին բանակցային գործընթացի հնարավորություն չի տեսնում: «Այն, ինչ թույլ է տվել Արբեջանը, որևէ կերպ չի խոսում այն մասին, որ մոտ ապագայում մենք վերադառնալու ենք բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա:

Ընթերցեք նաև. Նախագահը ԼՂ շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ 3 պայման է նշել

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---