12 տարում Վրաստանի հայ համայնքը կրճատվել է 1/3-ով

12 տարում Վրաստանի հայ համայնքը կրճատվել է 1/3-ով

PanARMENIAN.Net - Վրաստանի բնակչության մարդահամարի արդյունքներով, (չի անցկացվել Հարավային Օսեթիայում և Աբխազիայում) որն անցկացրել է 2014-ին Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, երկրի բնակչությունը 3,7 միլիոն է: Դա 15 տոկսով պակաս է 2002 թ. մարդահամարի արդյունքներից:

Ըստ արդյունքների, Վրաստանի բանկչության 86,8% վրացիներ են` 3,2 մլն, 6,3%-ը` ադրբեջանցիներ` 233 հազար, 4,5%-ը հայեր` 168 հազար, 0,7%-ը` ռուսներ` 26,5 հազար:

Վերջին տարիներին Վրաստանում նվազել է ոչ միայն բնակչության ընդհանուր քանակն, այլ նաև երկրում բնակվող ազգային փոքրամասնություններինը: 1989թ. մարդահամարի տվյալներով, հայերը Վրաստանում կազմում էին բնակչության ընդհանուր թվի (5,4 մլն) 8%-ը` 437 հազար և քանակով երկրորդ ազգությունն էին երկրում վրացիներից հետո, իսկ ադրբեջանցիները կազմում էին 5,7%-ը` 307,5 հազար: 2002 թ. մարդահամարի տվյալներով հայերն արդեն կազմում էին բնակչության ընդհանուր թվի 5,7%-ը`249 հազար, զիջելով երկրորդ տեղն ադրբեջանցիներին (6,5% - 284 հազար): Այդպիսով, 12 տարում հայերի քանակը Վրաստանում կրճատվել է 81 հազարով կամ գրեթե մեկ երրորդով, իսկ ադրբեջանցիներինը` 51 հազարով` 18%-ով:

Ըստ 2014թ. մարդահամարի, Վրաստանում բնակվում են նաև օսեր` 14.4 հազար, եզդիներ` 12 հազար, ուկրաինացիներ` 6 հազար, հույներ` 5,5 հազար, ասորիներ` 2,4 հազար և այլ ժողովրդների ներկայացուցիչներ:

2014թ. բնակչության մարդահամարն անցկացվել է նոյեմբերի 5-19-ը: Մարդահամարն անցկացվել է Վրաստանի տարածքի 82%-ում:

Ընթերցեք նաև. ՀՀ-ի մշտական բնակչությունը 12 ամսում նվազել է 12.000-ով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---