Մամեդյարովը մայիսին ԵԱՀԿ ՄԽ հետ հանդիպում է պլանավորում

Մամեդյարովը մայիսին ԵԱՀԿ ՄԽ   հետ հանդիպում է պլանավորում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մայիսին պլանավորում է հանդիպել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նրա խոսքով, հանդիպումը հավանաբար տեղի կունենա Բրյուսելում։

«Օրն ու ժամը կհստակեցվի ավելի ուշ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, «Թրենդ»-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահին ու ընդգծել, որ Հայաստանի համար առանց անվտանգության երաշխիքների խաղաղ բանակցությունների վերադառնալն անիմաստ է, քանի որ իրավիճակն էապես փոխվել է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---