Ադրբեջանի ԱԳ նախարար. ՌԴ-ն մեզ փուլային լուծում է առաջարկել

Ադրբեջանի ԱԳ նախարար. ՌԴ-ն մեզ փուլային լուծում է առաջարկել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նման է այսբերգի: Այդ մասին Մալթայի ԱԳ նախարար Ջորջ Վելլեի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Նախարարն ասել է, թե բոլորը տեսնում են սառցե լեռան գագաթը միայն, սակայն կա նաև ստորին մաս: «Դեռ շուտ է բացահայտել մանրամասները: Նրանք մի քանի հետաքրքիր գաղափարներ են ներկայացրել: Դրանք բոլորը նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա են: Ռուսաստանի առաջ քաշած առաջարկները հետաքրքիր են մեզ համար: Ռուսաստանն առաջարկել է մեզ փուլային լուծում: Սակայն, առաջին հերթին հայերը պետք է հեռանան գրավյալ տարածքներից»,-ասել է նա:

Նախարարը նաև անդրադարձել է ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցչության կողմից ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը հղած նոտային: «1994-1995թթ. ձեռք բերվեցին հրադադարի մասին համաձայնագրերը: Երբ ապրիլին խախտվեց հրադադարի ռեժիմն, Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանը հարցականի տակ է դնում այդ համաձայնագրերը: Ռուսական կողմն ու համանախագահները հայտնեցին մեզ, որ ամբողջովին սատարում են 1994-1995թթ. ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրերին: Ինչպես գիտեք, կրակի դադարեցման ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայի հետ: Մենք ևս կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է, չի կարելի է այն լուծել ռազմական ճանապարհով: Մենք միշտ ասում ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց պետք է արդյունք լինի: Դա չի նշանակում, որ մենք պետք է ևս 25 տարի բանակցենք: Մենք ասում ենք, որ ինչ ճանապարհով էլ լինի, պետք է առաջ շարժվել»,-ասել է Մամեդյարովը:

Ապրիլի 29-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու: «Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանքներ և դեռ այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը՝ ընդունում են նրանք մեր անկախությունը, թե չէ: Եթե չէ, ապա այն, ինչ քննարկվում է, այն, ինչ խոսվում է, առ ոչինչ են»,- ասել է նա:

ԼՂՀ նախագահն ասել է նաև, որ Արցախը փորձելու է այնպես անել, որ բանակցային գործընթաց սկսելու դեպքում ներգրավվի որպես լիարժեք կողմ:

Ընթերցեք նաև. ԼՂՀ նախագահ. Պետք է դադարեցնել անհիմն քննարկումները` հողերի հանձնում չի լինելու

Բակո Սահակյան. Ստեփանակերտը հրթիռակոծելու դեպքում կրակի կպատրաստեինք հեռահար հրթիռները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---