«Հրազդան Ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու օրինագիծը կրկին կներկայացվի ԱԺ

«Հրազդան Ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու օրինագիծը կրկին կներկայացվի ԱԺ

PanARMENIAN.Net - «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին օրինագիծը Կառավարությունը նորից կներկայացնի Ազգային ժողով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում հայտնել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նկատել է, որ ամենևին էլ չի կարծում, թե օրինագծի քվեարկությունը Ազգային ժողովում տապալվեց:

«Դուք կտեսնեք՝ այդ բոյկոտողներից քանիսն են քվեարկելու: Հակառակ դեպքում նրանք պետք է պատասխան տան Հրազդանի բնակչությանը՝ աշխատատեղեր չեղյալ համարելու համար», -հայտարարել է Բաղդասարյանը, գրում է Panorama.am-ը:

Օրինագիծը Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ չէր անցել, քանի որ քվորում չի ապահովվել: Հանրապետական խմբակցության մեծ մասը բացակայել էին նիստից, ընդդիմությունն էլ չէր մասնակցել քվեարկությանը:

«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծն ապրիլի 25-ին ԱԺ-ում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նախագծի, ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով: «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր, փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---