Կարլսենը հաղթել է Ստավանգերի մրցաշարը. Արոնյանը երկրորդն է

Կարլսենը հաղթել է Ստավանգերի մրցաշարը. Արոնյանը երկրորդն է

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացած մրցաշարում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է ուլրաինացի Պավել Էլյանովին՝ դառնալով նաև մրցաշարի հաղթող:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդն է:

Ավելի վաղ Լևոն Արոնյանը վերջին հանդիպումն էր անցկացրել Նորվեգիայում ընթացող գերմրցաշարում՝ ոչ ոքի խաղալով Պենտալա Հարիկրիշնայի հետ: Արոնյանը հաղթել էր աշխարհի չեմպիոն Կարլսենին ու ոչ ոքի անցկացրել մնացած 6 հանդիպումները: Եթե նորվեգացին պարտվեր էլկանովին կա ոչ ոքի խաղար նրա հետ, Արոնյանը կդառնար մրցաշարի հաղթողը:

Մրացաշարում գրոսմայստերի մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը։

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---