ՀՀ-ում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը նվազել է

ՀՀ-ում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը նվազել է

PanARMENIAN.Net - Նախորդ տարիների համեմատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում նվազել է, հայտնում է Panorama.am-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վրա հղումով:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության, 2015թ. տարեվերջի դրությամբ հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Հատկանշական է, որ բոլոր ութը եղել են տղա, մինչդեռ նախորդ տարիներին քիչ չէին նաև մուրացիկ աղջիկները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ երեխաներից 4-ը հայտնաբերվել են Երևանում, որոնցից 2-ը մինչև 14 տարեկան է, 1-ը` 14-15 տարեկան, մեկն էլ՝ 16-18 տարեկան է:

Մայրաքաղաքից հետո թափառաշրջիկ և մուրացիկ 3 երեխա է հաշվառվել նաև Լոռիում, Շիրակում ևս մեկ թափառաշրջիկ երեխա է հայտնաբերվել:

Վիճակագրության համաձայն՝ 2010-ի Հայաստանում հաշվառվել է 20 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2011-ին` 15, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13, 2014-ին՝ 7:

Ավելի վաղ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և ՀՀ ոստիականության անչափահասների գործերով բաժինների միջև համագործակցության մասով կազմվել էր համատեղ միջոցառումների պլան և կատարման ժամանակացույց: Ոստիկանության բաժինների անչափահասների բաժանմունքների տեսուչների հետ համատեղ ոչ միայն կազմակերպվել են մուրացիկ, թափառաշրջիկ և իրավախախտ երեխաների կողմնորոշման հետ կապված հարցերի քննարկումներ, կազմակերպվել է նրանց վերադարձը ընտանիք, տեղավորվել են մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---