Ցուցահանդես` ՎիվաՍել-ՄՏՍ-ում. Աուտիզմով երեխաների աշխարհընկալումը՝ արվեստի լեզվով

Ցուցահանդես` ՎիվաՍել-ՄՏՍ-ում. Աուտիզմով երեխաների աշխարհընկալումը՝ արվեստի լեզվով

PanARMENIAN.Net - 8 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարդկության ուշադրությունը հրավիրեց աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրներին և կոնկրետ օր ազդարարեց դրանք աշխարհին ներկայացնելու համա: Դա օգնեց, որ նրանց կյանքի որակն սկսի աստիճանաբար բարելավվել: Հասարակության իրազեկման անհրաժեշտությունը շարունակում է արդիական մնալ մինչ օրս:

Աուտիզմի իրազեկման միամսյակի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» կազմակերպել են ցուցահանդես: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում ցուցադրվել է 28 լուսանկար, որոնց հեղինակները աուտիզմ ունեցող երեխաներ են: Դրանցում յուրաքանչյուրը ներկայացրել է իր պատկերացումներն աշխարհի վերաբերյալ:

2006 թվականից սկսած Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի կողմից աուտիզմով երեխաներին տրամադրվել են տարբեր ծառայություններ: Ցավոք, այդ 10 տարիների ընթացքում, զարգացման, կրթական և սոցիալիզացիայի խնդիրներ ունեցող երեխաների թիվն, աճել է:

2007 թվականից կենտրոնը սկսել է համագործակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: Կարևոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է կենտրոն հաճախող երեխաների հիմնական աջակիցը:

2007-2016թթ տարիների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին հատկացրել է ավելի քան 151 մլն. դրամ՝ կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում աուտիզմ ունեցող երեխաներին հատուկ վերականգնողական թերապիա տրամադրելու համար: ՎիվաՍել- ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ այդ ծրագրից օգտվում է 37 երեխա, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Կենտրոնն առաջընթաց է արձանագրել սոցիալական հմտությունների և դասընկերների հետ հաղորդակցություն ստեղծելու աշխատանքներում: Բարձրացել է դպրոցի նկատմամբ վստահության վերաբերմունքի և հարմարվելիության ցուցանիշը: Բարելավվել են այդ երեխաների հմտությունները և լուծվել է ներառական դպրոցում նրանց ինտեգրման խնդիրը:

«Չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա: Արդյունքի հասնելու համար հարկավոր է պարզապես տիրապետել լիարժեք ինֆորմացիայի և համբերատար, հետևողական քայլերով հասնել արդյունքի: Այս երեխաներն ունեն աշխարհի հետ հաղորդակցվելու իրենց լեզուն: Ցուցադրված նկարներում նրանց ինքնարտահայտումն է՝ կոնկրետ ասելիքով: Անչափ կարևոր է այն ձեռբերումը, որն արձանագրում են մասնագետները: Երեխաների մոտ նկատվում է վարքի և մտավոր ունակությունների աճ, նրանք յուրացնում են հասարակությանն ինտեգրվելու նորմերը, պատրաստ են ընկերական կապեր ստեղծել: Արդեն իսկ կան հանրակրթական դպրոց հաճախողներ: Մեզ համար սա կարևոր ձեռքբերում է: Այս ծրագրով մենք մերժում ենք անտարբերությունը՝ ուղարկելով հստակ պատգամ. ամեն ինչի հիմքում հաղորդակցության լեզուն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք համարում ենք, որ մեր աշխատակազմը, շահառուները, ծնողները և համայնքը՝ գործընկերներ են՝ կարևոր առաքելություն իրականացնելու գործընթացում: Մենք նպաստավոր միջավայր ենք տրամադրում սովորելու համար ՝ խորապես համոզված լինելով, որ բոլոր շահառուներն անհատներ են և նրանց հարկավոր է մոտենալ՝ հարգելով նրանց անհատականությունը»,- ասել է ԵԶՄԿ հիմնադիր՝ Այրա Պաուլ Հեյլվեյլը:

Աուտիզմը առողջության գլոբալ ճգնաժամ է, որը չի ճանաչում սահմաններ. այն չի ճանաչում ազգություն, էթնիկական կամ սոցիալական կարգավիճակ: Վաղուց ժամանակն է, որ աշխարհը սկսի ճանաչել այս խնդիրը և գործել թե՛ միջազգայնորեն և թե՛ հասցեական մակարդակներում՝ այս խնդրի հետ անմիջապես առնչվող այդ անձանց և ընտանիքների կենսակերպը բարելավելու համար:

Աուտիզմը ճանաչվել է, որպես համընդհանուր զարգացման խանգարում, որն ախտահարում է երեխաներին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---