.am տիրույթում հանգուցային անվանումների հաշվեգրման ծառայություն՝ ավելի մատչելի գնով

.am տիրույթում հանգուցային անվանումների հաշվեգրման ծառայություն՝ ավելի մատչելի գնով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է .am տիրույթում տրամադրել հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն: Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչև 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամով՝ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ տարեկան 12000 դրամ՝ նախկին 20000-ի փոխարեն:

Դոմենային անուններ կարելի է գրանցել այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Ի դեպ, սկսած 2000 դրամ ամսավճարից, կարելի է օգտվել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ հոսթինգի ծառայությունից, որի միջոցով հնարավոր է վիրտուալ սերվերի վրա տեղակայել վեբ կայք և այն հասանելի դարձնել համացանցում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---