Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդն Օլանդի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ դեմ Բաքվի ագրեսիայի մասին

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդն Օլանդի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ դեմ Բաքվի ագրեսիայի մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը քաղաքական հարցերով հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի հայոց թեմի մամուլի ծառայությունը:

Օլանդը Հովհաննիսյանին ընդունել է Ելիսեյան պալատում:

Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում եպիսկոպոսը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ապա ներկայացրել Ֆրանսիայի հայոց թեմի վիճակը և առաջնորդի դերը մասնավորապես Արևմտյան Եվրոպայում՝ տեղեկացնելով նաև 2014-ի դեկտեմբերից ստանձնած առաջնորդական պաշտոնում իրականացրած գործունեության, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին։

Բացի այդ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը մտահոգություն է հայտնել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած պատերազմի առնչությամբ։

Առաջնորդը խնդրանք է ներկայացրել նախագահին, իր հնարավորությունների սահմաններում, իբրև Մինսկի խմբի նախագահող երկրի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի նախագահ պնդի, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը և հարկադրի այդ երկրին ճանաչելու Ղարաբաղում հայերի՝ իրենց նախնյաց հողի վրա ապրելու իրավունքը։

Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է «Լեռնային Ղարաբաղ. Լարվածության աճ Ադրբեջանի հետ» թեմայով քննարկումներին, որոնք կազմակերպել էր Ժնևում Շվեյցարական մամուլի ակումբը: Քննարկումների առանցքում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան էր ԼՂՀ դեմ: ԼՂ ներկայացուցիչը կարևորել է Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի մոտ, ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---