Արիզոնայում վանդալները հայկական խաչքար են ավերել

Արիզոնայում վանդալները հայկական խաչքար են ավերել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Սուրբ Աբգար հայկական եկեղեցին վանդալների թիրախ է դարձել:

Անհայտ անձինք կոտրել են եկեղեցու խաչքարը, հայտնում է 12 News պարբերականը:

Եկեղեցու ճարտարապետ Արտին Կանջյանը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ:

Ավելի վաղ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տոխունգա քաղաքում բնակվող հայուհի Հասմիկ Չաթալյանը և իր ընտանիքը սպառնալիքներ են ստացել տան դռանը կախված հայկական դրոշի պատճառով:

Չաթալյանը ստացել էր նամակ, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե նա «անարգում է» ամերիկացիներին հայկական դրոշ կախելով: «Դու ապրում ես ԱՄՆ-ում, ով ունի զինվորներ, ովքեր սպանվում են, որ քեզ չմորթեն շան նման, ինչպես թուրքերն արեցին... դու նյարդայնացնում ես մեզ, ու մենք քեզ այդ համար կվնասենք», - գրված էր նամակում: Ոստիկաններն ատելության հողի վրա միջադեպի հետքերով քրգործ են հարուցել

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---