Հալեպը կրկին հրթիռակոծվում է. Կան զոհեր, օրեր առաջ վիրավորված հայուհին մահացել է

Հալեպը կրկին հրթիռակոծվում է. Կան զոհեր, օրեր առաջ վիրավորված հայուհին մահացել է

PanARMENIAN.Net - Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Սուլեյմանիե շրջանը:

Հրթիռակոծվել են նաև Մոկամպե, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային պարտեզի շրջակայքն ու Նեյել պողոտան։

Վերջին տվյալներով 7 զոհ, 66 վիրավոր կա: Վիրավորների թվում երկու հայուհի կա՝ մայր և դուստր, գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։

Ապրիլի 30-ին մահացել է մի քանի օր առաջ Հալեպի հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորված Ամի Ավագյանը:

Ապրիլի 28-ին Հալեպի Նոր գյուղի շրջանը հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից. 6 զոհ, 43 վիրավ: Հալեպում ապրիլի 27-ին կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը. 4 զոհ և 25 վիրավոր: Ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել են Ճեմիլիե, Պէպ ալ Ֆարաճ, Աազամիե, Մուհաֆազա, Մաշարքա, Սուլեյմանիե շրջանների, ինչպես նաև պետական համալսարանի հրթիռակոծումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---