Ապրիլյան մարտերի ժամանակ խոցված ՊԲ 14 տանկից 6-ը վերականգնվել է

Ապրիլյան մարտերի ժամանակ խոցված ՊԲ 14 տանկից 6-ը վերականգնվել է

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ վերանորոգման և վերականգնման բազան վերականգնել է ապրիլի 2-5-ի մարտական գործողությունների ժամանակ խոցված հայկական 14 տանկից 6-ը: Այդ մասին հայտնել է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

4-օրյա ակտիվ մարտական գործողությունների ժամանակ ապրիլի սկզբին խոցվել էր հայկական 14 տանկ: Ադրբեջանն, ըստ հայկական կողմի գնահատականների, կորցրել է 26 տանկ:

5 ադրբեջանական տանկ ոչնչացրել է ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը, որը պարգևատրվել է Առաջին աստիճանի Մարտական խաչով: Եվս 3 տանկ խոցել է Շուլի Հակոբյանը` նա պարգևատրվել է 2 –րդ աստիճանի Մարտական խաչով:

Ապրիլի 4-ին, լայնածավալ մարտական գործողությունների նախավերջին օրը հայկական հրետանին և հակատանկային ստորաբաժանումները կասեցրել են տանկային գրոհն Աղդամի ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Ադրբեջանական 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյան. Թուրքը պիտի 1 րոպե չմոռանա` այստեղ ենք, «դուխով» ենք

Շուլի Հակոբյան.Գյումրին էլ Թալիշում 6 տանկ է խփել, 3-ը՝ ես, 3-ն էլ մի քանի «պոստ» էն կողմ՝ ընկերս

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---