Նյու Յորքում ստուգել են հայկական դպրոցների աշակերտների գիտելիքները

Նյու Յորքում ստուգել են հայկական դպրոցների աշակերտների գիտելիքները

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Նյու Յորքի «Հայ կենտրոնում» տեղի է ունեցել Համազգային 47-րդ ավանդական աշակերտական գիտելիքների մրցույթը, որին մասնակցել է 42 աշակերտ՝ հայկական դպրոցներից, հայտնում է Ա1+-ը:

Ստուգատեսը կազմակերպել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղը, որտեղ ընդգրկված են շաբաթօրյա և ամենօրյա հայկական վարժարանի սաները։ Մրցույթը ընթացել է չորս փուլով, որտեղ ստուգվել են աշակերտների գիտելիքները:

«3-4 դասարանի մասնակիցներին տալիս ենք բառապաշար, իսկ 5-6 դասարանի աշակերտների գիտելիքների ցանկը ավելի բարդ է, որտեղ ընգրկված են Հայոց պատմության, գրականության, հայ գրողների ստեղծագործությունների և բազմաթիվ այլ հարցեր»,-ասել մրցույթի հանձնախմբի ղեկավար, դոկտոր Ժանետ Մարգարյանը:

Մրցույթը բացել է Համազգայինի Նյու Յորքի մասնաճյուղի ղեկավար Աստղիկ Սևակը: Մրցույթն անցկացնում էր Սբ Սարգիս եկեղեցու հովիվ Նարեկ Տերտերյանը: Մրցույթի մասնակիցները պատասխանել են առաջադրված բոլոր հարցերին: Աշակերտներին և ծնողներին իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Նյու Յորքի Համազգայինի հիմադիր, ամերիկահայ անվանի գրող, դոկտոր Հրանտ Մարգարյանը։ Մրցույթի ավարտից հետո բոլոր աշակերտները ստացել նվերներ և գովասանագրեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---