«Էրդողանն ահաբեկիչ է». Ցուցարարների գրությունը՝ Հռոմում Թուրքիայի դեսպանատան առջև

«Էրդողանն ահաբեկիչ է». Ցուցարարների գրությունը՝ Հռոմում Թուրքիայի դեսպանատան առջև

PanARMENIAN.Net - Իտալիայում մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, մի քանի ցույց է անցկացվել։

Հռոմում թուրքական դեսպանության մոտ հավաքվել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների վերաբերյալ համաձայնագրից դժգոհ քաղաքացիները, Vesti.ru-ին հղումով գրում է Tert.am-ը:

Շենքի մուտքի առաջ ասֆալտին նրանք գրել են` «Էրդողանն ահաբեկիչ է»։

Անկարայի արձագանքը դեռ չի հաջորդել։

Ապրիլի վերջին թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում`կանանց և երեխաների, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փախչում են Սիրիայի պատերազմից: Վերջին 4 ամսում 16 մարդ է սպանվել, այդ թվում 3 երեխա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---