ՊՆ խոսնակը պարզաբանում է. Բանակում թիկնոցավրան բոլորն ունեն

ՊՆ խոսնակը պարզաբանում է. Բանակում թիկնոցավրան բոլորն ունեն

PanARMENIAN.Net - ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տարածել զինվորական անձրևանոցների մասին: Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է. «Մի փոքր պարզաբանում այսպես կոչված անձրևանոցների մասին: Բանակում անխտիր բոլորի համար, կրկնում եմ` անխտիր բոլորի համար լինում է ստանդարտ, միանման թիկնոցավրան, այդպես է կոչվում: Սակայն ակտիվ գործողությունների ժամանակ, երբ հատկապես նաև զորքերի, որոշակի գործողություններ կան, նման թիկնոցավրանները կարող են թրջվել ու չհասցնել չորանալ մինչև մյուս հերթափոխը»:

«Մենք արդեն մի քանի օր է այդ հարցով զբաղվում ենք, դրանց քանակների ավելացման և այլն: Եթե նկատել եք, որոշակի խնդիրներ և փորձում եք օգնել. խնդրում եմ դա անել պահպանելով որոշակի կանոններ, խնդրում եմ ուղղակի.

1. որոշակիորեն համակարգված, քանի որ ամեն ինչ չի կարող կիրառվել ու արդյունավետ լինել, անիմաստ ծախսեր չստացվի

2. խնդրում եմ դա կատարեք առանց անհիմն մեղադրանքների հերթական չափաբաժնի, որով ուրախացնում եք…»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---