Պայթյուններ Թուրքիայի հարավ-արևելքում. Տասնյակ զինծառայողներ և ոստիկաններ են տուժել, 1-ը` մահացել է

Պայթյուններ Թուրքիայի հարավ-արևելքում. Տասնյակ զինծառայողներ և ոստիկաններ են տուժել, 1-ը` մահացել է

PanARMENIAN.Net - Առնվազն 10 զինծառայող է վիրավորվել Թուրքիայի հարավ-արևելքում` Դիարբեքիր գավառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով:

Ըստ տվյալների, պայթուցիկ սարք է գործի դրվել: Միջադեպը տեղի է ունեցել Ջիզլեում, այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Սա արդեն երկրորդ նման հարձակումն է վերջին 24 ժամում: Ավելի վաղ պայթուցիկով լցոնված ավտոմեքենա էր պայթել Ղազիանտեփ քաղաքի ոստիկանության բաժանմունքի մոտ: Արդյունքում զոսհվել է 1 ոստիկան, տուժել է 13 անձ, այդ թվում ոստիկանության 9 աշխատակից:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

Ապրիլի 25-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Ջեմիլ Բայիկը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ:

«Քրդերը պաշտպանվելու են մինչև վերջ: ՔԱԿ-ը կընդլայնի ռազմական գործողությունները»,-ասել է Բայիկը: Միևնույն ժամանակ քուրդ առաջնորդը նշել է նաև, որ ՔԱԿ-ը չի ձգտում անջատել քրդական շրջանները Թուրքիայից և պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ, եթե Անկարան ցանկանա բանակցել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---