Զինվորական ժգուտների ներկրման համար ոչ թե $1200, այլ 21.000 դրամ է գանձվել

Զինվորական ժգուտների ներկրման համար ոչ թե $1200, այլ 21.000 դրամ է գանձվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարակումներին, թե արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջել են $1200:

Այս առնչությամբ կոմիտեն տեղեկացնում է, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանը ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն:

Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում են հրապարակման հեղինակին ներկրմանն առնչվող փաստաթղթերը ներկայացնել ՊԵԿ, ինչից հետո պատրաստ են տրամադրել առավել հանգամանալի պարզաբանում հարցի վերաբերյալ:

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ զինվորներին հարկավոր է Military Medical Tourniquet զինվորական ժգուտ, որը ՀՀ-ում չկա։ Որպես օգնություն 5 արկղից բաղկացած փաթեթի դիմաց Հայաստան հասնելուն պես պահանջվել է $1200 դոլար` մաքսազերծման համար:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խնդրի հետ կապված պարզաբանել է.

«Մաքսատանը պատճառաբանել էին, որ եթե ապրանքը ստացված լիներ ԵՏՄ անդամ երկրներից, հնարավոր կլիներ անվճար կամ գոնե զեղչերով մաքսազերծել: Պահանջվող գումարը չմուծելու պատճառով այն 2 օր մնացել էր մաքսատանը:

Ստացողըմարդկանց օգնությամբ գտնում է երրորդ մեկին, ով կկարողանա միջամտել և այս խնդրին լուծում տալ առանց խոշոր գումար մուծելու: Ստացողի հետ խոսեցի, և նա հայտնեց, որ միջամտելուց հետո գումարը մուծվել և ապրանքը մաքսազերծվել է: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ 1200$-ի փոխարեն մուծվել է 21.000 դրամ»:

Օգտատերը, միաժամանակ, հարց է բարձրացնում, թե արդյոք ճիշտ է զինվորներին օգնողներից ցանկացած գումար վերցնելը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---