Պետդեպը վաղ է համարում Հալեպում անվտանգության գոտու ստեղծման մասին խոսելը

Պետդեպը վաղ է համարում Հալեպում անվտանգության գոտու ստեղծման մասին խոսելը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դեռևս հանդես չի գալիս Հալեպի շրջանում անվտանգության գոտու ստեղծման օգտին` հակամարտության կարգավորման հեռանկարները պետք է մշակվեն ՄԱԿ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրայի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Ես չէի շտապի: Կարգավորման դրույթների մի մասը մշակվում է պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրայի քննարկումների ժամանակ»,-հայտարարել է Քիրբին ճեպազրույցում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կողմ է, որպեսզի «ամբողջ Սիրիան դառնա անվտանգության գոտի»:

«Մենք աշխատում ենք այն դրույթների վրա, թե ինչպես ենք պատրաստվում վերականգնել հրադադարը, որտեղ որ այն խախտվում է»,-հավելել է Քիրբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Չնայած հայտարարված հրադադարին` զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են գնդակոծել և հրթիռակոծել Հալեպը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում հայերի շրջանում:

Մայիսի 2-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Սուլեյմանիե շրջանը: Վերջին տվյալներով 7 զոհ, 66 վիրավոր կա: Վիրավորների թվում երկու հայուհի կա՝ մայր և դուստր: Ապրիլի 30-ին մահացել է մի քանի օր առաջ Հալեպի հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորված Ամի Ավագյանը:

Ապրիլի 28-ին Հալեպի Նոր գյուղի շրջանը հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից. 6 զոհ, 43 վիրավ: Հալեպում ապրիլի 27-ին կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը. 4 զոհ և 25 վիրավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---