2015-ին կոռուպցիոն դեպքերով ավելի քան 200 քրգործ է հարուցվել

2015-ին կոռուպցիոն դեպքերով   ավելի քան 200 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2015-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցվել է 216 քրեական գործ, որոնցից 75-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Հաշվետու ժամանակահատվածում հարուցված 216 քրեական գործերից՝

- 42-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված),

- 41-ը՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված),

- 26-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված),

- 26-ը՝ պաշտոնեական կեղծիքի (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված),

- 21-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի. 2-րդ մասի 1-ին կետ),

- 12-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից

(ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մաս),

- 9-ը՝ կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված),

- 7-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդված) և այլն:

2015-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 91 քրեական գործ՝ 187 անձի վերաբերյալ, որոնցից 41-ը՝ 103 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում և չի բարձրանում 2012 թվականից ի վեր:Այդ մասին են վկայում Freedom House-ի Nations in Transit -2016 («Անցումային շրջանի պետություններ-2016») զեկույցի տվյալները:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի մարտի 17-ի նիստում ներկայացրել է արտաբյուջետային նախահաշիվ ստեղծելու նախագիծը, որը վերաբերում է ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ի օգտագործմանը:

Նրա խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է: Նախորդ երկու ռազմավարության հիման վրա մշակվել է 2015-2018-ի ռազմավարությունը: Ըստ նրա՝ ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը:

ԱՄՆ դրամաշնորհից նախատեսվում է 2016-ին ծախսել $605.881-ը, իսկ 2017-ին` $143.229-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---