Հատուկ գործողություն Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում. Կան ձերբակալվածներ

Հատուկ գործողություն Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում. Կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հատուկ գործողության ժամանակ Ադրբեջանի դատախազության և ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալել են շրջանի մի քանի բնակչի: Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, նրանք կրոնական անհանդուրժողականություն էին սերմանում շրջանում, շանտաժի և այլ բռնի մեթոդներով փորձում քաղաքացիներին ներգրավել իրենց շարքերը, քարոզչական գործունեություն էին տանում բնակչության շրջանում:

Անձնական զննության և խուզարկության ժամանակ նրանց մոտից առգրավվել է 2 ինքնաձիգ, 2 ատրճանակ, 12 ձեռքի նռնակ, տարբեր տրամաչափի 31 փամփուշտ, տրոտիլի 5 պայթուցիկ, ինչպես նաև մեծաքանակ արգելված կրոնական գրականություն:

Հարուցվել են քրեական գործեր, ընթանում է քննություն:

Մայիսի 1-ին Ալիաբադ գյուղի ոստիկանության պետ Ռովշան Բալիևի աշխատասենյակում պայթյուն է որոտացել, երբ նա փորձել է բացել դուռը: Չի բացառվում, որ հատուկ գործողությունը կապված է պայթյունի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---