30  03.05.16 - Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին նվիրված ընդունելություն Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը՝ Արգենտինայում

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը՝ Արգենտինայում

PanARMENIAN.Net - Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը 2017-ին առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում:

Արգենտինայում համագումարը կկազմակերպի և կնախագահի ՖԱՅԴԵՔ Արմենիա, Fidec USA և Funcei հիմնադրամների նախագահ, Pan American Association for Infectious Diseases կազմակերպության համահիմնադիր և Արգենտինայի Վարակաբանության հետազոտությունների կենտրոնի ղեկավար՝ բժիշկ Դանիել Ստամբուլյանը:

Բժիշկ Ստամբուլյանի հայաստանյան այցի շրջանակում մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Ֆայդեք Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ ընդունելություն է կազմակերպվել:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Արգենտինան՝ որպես հայ բժիշկներին միավորող հաջորդ համագումարն հյուրընկալող երկիր, ուրվագծել համագումարի գիտական ծրագիրը, ինչպես նաև ամրապնդել հայաստանյան առաջատար բժիշկների և հանրային առողջության կազմակերպիչների հետ կապերը:

Ստամբուլյանը ներկայացրել է համագումարի ծրագիրը, որը նրա խոսքերով, հայ բժիշկների համար յուրօրինակ հարթակ կլինի արգենտինացի գործընկերների հետ ծանոթանալու և կապեր ստեղծելու, ինչպես նաև ոլորտի առաջնահերթությունները քննարկելու առումով:

Ստամբուլյանն ասել է, որ համագումարի ժամանակ կդիտարկվեն հաջողություններ ունեցած կազմակերպությունների մոդելները ու փորձը:

Նա նկատել է, որ Արգենտինայիում 80.000 հայ է ապրում, և համագումարի ծրագիրն այնպես է կառուցված, որ անդրադարձ լինի նաև համայնքին, գրում է Aravot.am-ը:

Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասել է, որ համագումարը ավելի կխորացնի հայ-արգենտինական երկկողմ հարաբերությունները: Դեսպանը նշել է, որ Արգենտինայում հայկական համայնքը դերակատարություն ունի իրենց երկրի կյանքում:

2013-ին Լոս Անջելեսում անցկացվել է Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարը: Մասնակցել են մոտ 400 բժիշկ և բուժքույր Կանադայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից և այլ երկրներից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---