Ռուս սահմանապահներն ու հայ զինվորականները պատրաստվում են մայիսի 9-ի շքերթին

Ռուս սահմանապահներն ու հայ զինվորականները պատրաստվում են մայիսի 9-ի շքերթին

PanARMENIAN.Net - ՌԴ Հարավային զինվորական շրջանի և Ռուսաստանի ԱԴԲ սահմանապահ վարչության և ՀՀ պաշտպանության նախարարության զինվորականները պատրաստվում են Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին, հայտնում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

«Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 71-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումների համատեղ փորձին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ասվում է նաև, որ ամրակցված զենքով զինվորականների շարասյուների համատեղ շքերթի գլխավոր փորձը տեղի կունենա մայիսի 6-ին Մայր Հայաստանի հուշակոթողի մոտ:

Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցի Գյումրիի կայազորի, այդ թվում ռուսական ռազմակայանի, ՌԴ ԱԴԲ սահմանապահ վարչության և ՀՀ ԶՈւ ՀՕՊ համակարգի ավելի քան 200 զինվորական:

Մեծ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ միութենական մյուս հանրապետություններից։

200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Բրեստի ամրոցում և շրջակայքում պատերազմի սկզբում ծառայում էր շուրջ 200 հայ զինվոր:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ: Հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---