Ադրբեջանում հետապնդում են հայտնի թալիշ հասարակական գործչի զառամյալ մորը

Ադրբեջանում հետապնդում են հայտնի թալիշ հասարակական գործչի զառամյալ մորը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իրավապահ մարմինները հանգստյան օրերին` ապրիլի 30-ին-մայիսի 1-ին հարձակվել են հայտնի թալիշ հասարակական գործիչ Զաբիլ Մադոժի տարեց մոր վրա: Զաբիլ Մադոժը նաև Թալիշստանի ազգային հեռուստատեսության հաղորդավարն է, որի ծրագրերն, ինչպես հայտնի է, հեռարձակվում են արցախյան Շուշիից, հայտնում է voskanapat.info-ն:

Հայտնվելով Ադրբեջանի Մասսալինյան շրջանի Մահմուդավար գյուղում, որտեղ բնակվում է Մադոժի զառամյալ մայրը` 90-ամյա Ֆաթիմա Աղաևան, ադրբեջանցի ոստիկաններն, առանց պատճառների բացատրության հայտարարել են, որ ծեր կինը պետք է իրենց հետ գնա ոստիկանության բաժանմունք: Սակայն կինը կտրականապես հրաժարվել է լքել իր տունը:

Միջադեպին արձագանքել են տեղի բնակիչները, գյուղում վիճաբանություն էր հասունանում, որը հաջողվել է մարել միայն գյուի ավագների միջամտության շնորհիվ: Բանակցություններից հետո անկոչ հյուրերը ստիպված են եղել հեռանալ գյուղից:

Թալիշներն (ինքնանվանումը՝ թալիշոն) ապրում են Ադրբեջանի հարավարևելքում և Իրանի հյուսիսային շրջաններում։ Թալիշների մայրենի լեզուն թալիշերենն է, գրական լեզուն՝ ադրբեջաներենը։ Հավատացյալները շիա մահմեդականներ են։ Իրանում Թալիշների թիվը ավելի քան 70 հզ. (1972) է:

Համաձայն 1999թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի` նրանց թիվը 76.800 է, սակայն կան նաև այլ տվյալներ, որոնք ժողովրդագրական բարձր ցուցանիշ ունեցող թալիշների իրական թիվը համարում են 200.000-ից 500.000-ը։ Նույն խնդիրը բնորոշ է Իրանի թալիշներին, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են 112.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` ընդհուպ մինչև կես միլիոն թալիշներ:

Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներն Ադրբեջանի ամենացավոտ և երկիրը խոցելի դարձնող հարցերից են, որոնք շարունակում են գոյություն ունենալ` ժամանակ առ ժամանակ ընդունելով դրսևորման նորանոր ձևեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---