Ապրիլի 3-ին ադրբեջանցիների արձակած «Սմերչի» ականն ընկել է Սաֆարովի ծննդավայրում

Ապրիլի 3-ին ադրբեջանցիների արձակած «Սմերչի» ականն ընկել է Սաֆարովի ծննդավայրում

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ադրբեջանցիների արձակած «Սմերչի» ականն ընկել է Սաֆարովի գյուղի գերեզմանոցում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին որ գյուղին են «Սմերչով» խփել...: Ոչ ավելի, ոչ պակաս՝ իրենց «մարդասեր հերոս» Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրաիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին, որի գերեզմանոցում է ընկել հրթիռը և չի պայթել:

Ինչքա՜ն դիպուկ և հայրենասեր են մեր հարևանները, որ պղծում են իրենց օրինակելի հերոսի գյուղի գերեզմանոցը: Միգուցե նշանակետը հենց ազգային վամպիրի նախնիների գերեզմանն էր»,-նշված է գրառման մեջ:

Ադրբեջանը «Սմերչ» կամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր կիրառել Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ մարտերում: «Սմերչը», սակայն, հայկական կողմին որևէ վնաս չի հասցրել. Ադրբեջանը կարևոր ռազմական օբյեկտ էր թիրախավորել հարավ-արևելքում, բայց 2 կմ վրիպել է: ԼՂՀ արտգործանարախության մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով համակարգի կիրառումը, հայտարարել է, որ «Սմերչի» գործարկումը Ստեփանակերի համար ընկալելի չէ:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանն ունի 30 «Սմերչ», որոնցից 18-ը գնել է Ռուսաստանից, 12-ը՝ Ուկրաինայից:

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

2016-ի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է պատասխանող կողմ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---