ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Թե ինչպիսին էր Օսմանյան կայսրության վերջը, բոլորս գիտենք

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Թե ինչպիսին էր Օսմանյան կայսրության վերջը, բոլորս գիտենք

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հիանալի գիտեր այն քաղաքականության մասին, որը վարում է Թուրքիայի ղեկավարությունը, այդ թվում Ղրիմի հարցում և սիրիական կարգավորման: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Իզվեստիային» տված հարցազրույցում:

«Մենք անում էինք հնարավորը, որպեսզի տարաձայնությունները, որ ունենք Թուրքիայի հետ, լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչ-որ փոխզիջումներ գտնվեն: Սակայն այնպիսի տպավորություն է, որ ներկայիս թուրքական ղեկավարությունը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը: Առնվազն, նրա վարած քաղաքականության բոլոր բաղադրիչները դա են վկայում: Ինչպիսին եղավ Օսմանյան կայսրության վերջը, բոլորս գիտենք»,-ասել է Զախարովան:

Անդրադառնալով Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը` Զախարովան ասել է, որ Անկարան գնում է իրավիճակը լարելու ճանապարհով: Նա նշել է, որ ինչ որ անում է Անկարան, միայն խորացնում է ապակառուցողականությունը:

«Տեսեք, թե ինչ վիճակ է այդ երկրում խոսքի ազատության հարցում` քննադատության նշյուլի դեպքում անգամ մարդկանց ձերբակալում են, ահաբեկում, արտաքսում: Արդեն նույնիսկ միջազգային կազմակերպություններն են խոսում Թուրքիայի ղեկավարության գործողությունների անթույլատրելիության մասին: Բայց Անկարան ավելի հեռուն գնաց` հիմա ահաբեկում կամ ճնշում են գործադրում նաև Թուրքիայում աշխատող արտասահմանցի լրագրողների վրա»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

2016-ի փետրվարին Դավութօղլուն հայտարարել էր, թե աջակցելով Հայաստանին՝ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Այս մեղադրանքին ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հետևյալ մեկնաբանությունն է արել.

«Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է և տարածաշրջանում այլևս բռնապետական պետություն գոյություն չունի: Այնպես որ, այդ բռնապետական մոտեցումը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը»:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---