Ադրբեջանում գրանցում են պահեստազորային զինծառայողներին

Ադրբեջանում գրանցում են պահեստազորային զինծառայողներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զորահավաքի պետական ծառայությունը պարզաբանել է համընդհանուր զորահավաքի մասին տեղեկությունները:

«Անդրադառնալով համընդհանուր զորահավաքի մասին տեղեկություններին` հայտարարում ենք, որ կանոնավոր աշխատանք է տարվում պահեստազորային զինծառայողների հետ: Այժմ տեղերում գրանցվում են պահեստազորային զինծառայողները, հստակեցումներ են արվում այս հարցում»,-ասվում է պետծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ եթե Ադրբեջանում համընդհանուր զորահավաք հայտարարվի, բնակչությունն այդ մասին կիրազեկվի ԶԼՄ-ների միջոցով:

Հայաստանում զորահավաք չի անցկացվում: Այդ մասին մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է սկսվելու:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---