Ազգային հավաքական է հրավիրվել արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ՝ առաջիկա 2 հանդիպման համար 4 մայիսի 2016 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական Հայաստան-Գվատեմալա և Հայաստան-Էլ Սալվադոր ֆուտբոլային հանդիպումների համար: Մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում՝ «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն այդ հանդիպումներին: Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա), Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան), Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա), Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա), Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան), Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա), Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան), Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան), Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա): Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաև նախապատրաստական ծրագրի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |