ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը՝ ԼՂՀ նոր օմբուդսմեն

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը՝  ԼՂՀ նոր օմբուդսմեն

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովը մայիսի 5-ի նիստում ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան է նշանակել Ռուբեն Մելիքյանին:

Ապրիլի 29-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ռուբեն Մելիքյանը ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարն է (2012-2013), արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու: Մոտ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Անկուսակցական է:

2016-ի հունվարին հրաժարական է տվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՀՀ նոր օմբուդսմեն էր նշանակվել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---