Եզդիական համայնքի ակցիան՝ եզդի գործարար Ամարյանին ազատելու պահանջով

Եզդիական համայնքի ակցիան՝ եզդի գործարար Ամարյանին ազատելու պահանջով

PanARMENIAN.Net - Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները նամակ են հանձնել ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ դատախազությանը՝ պահանջելով ազատ արձակել եզդի գործարար Ջնդի Ամարյանին։

«Շամս» ՀԿ-ի նախագահԱմարյանը 2016-- ապրիլի 2-ից անազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում)։ Եզդական համայնքի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ գործարարն անմեղ է։

«Ջնդի Ամարյանի կալանավորումն անօրինական է։ Մենք ոչ մի վստահություն չունենք պետական ապարատի նկատմամբ։ Մեր միակ հույսն այն է, որ ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելով այս հարցին, մենք կստանանք արդարացի լուծում»,-հայտարարել է եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, գրում է Tert.am-ը։

Նա հայտարարել է, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, նման ցույցերը պարբերական են դարձնելու և ամեն անգամ շատ ավելի մեծ թվով մարդիկ են փողոց դուրս գալու։

Բաքոյանը նշել է, որ եզդի համայնքը մեկ ամիս շարունակ չի բարձրաձայնել տեղի ունեցածի մասին՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարձություններն ու չցանկանալով խոչընդոտել նախաքննությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---