Սամվել Հովհաննիսյանը` խուլերի ըմբշամարտի ԱԱ բրոնզե մեդալակիր

Սամվել Հովհաննիսյանը` խուլերի ըմբշամարտի ԱԱ  բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայաստանն խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը ներկայացել էր 12 մարզիկով:

2012-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունում, որին մասնակցում էին 19 երկրի ներկայացուցիչներ, 55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Սարգիս Սարգսյանը: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր են դարձել 60 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը և 84 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---