Ամերիկյան տանկերը Վրաստանում են. Մեկնարկում է վրաց-ամերիկյան զորավարժությունը

Ամերիկյան տանկերը Վրաստանում են. Մեկնարկում է վրաց-ամերիկյան զորավարժությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ծանր զինտեխնիկան, որը մասնակցելու է Noble Partner 2016 (Արժանի գործընկեր) համատեղ զորավարժությանն, արդեն Վրաստանում է: Ինչպես հայտնել է Վրաստանի ՊՆ-ն, M1A2 «Աբրամ» և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներն ուղևորվում են Վազիանիի զորավարժարան:

Մարտական տեխնիկան բեռնվել է Բուլղարիայում, Վարնայի նավահանգստում, հետո լաստանավով հասցվել է Վրաստան:

«Վրաց-ամերիկյան զորավարժությունն անցնում է Վրաստանում երկրորդ անգամ: Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ փոխգործակցությանը վրացական ստորաբաժանումների պատրաստականության բարձրացումն է»,-ասել են նախարարությունում:

Զորավարժությանը կմասնակցի 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող:

Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Զորավարժությունը մեկնարկում է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 26-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---