ՀՀ-ն «Ռոստեխից» «Նաիրիտի» վերագործարկման առաջարկներ է ակնկալում

ՀՀ-ն «Ռոստեխից» «Նաիրիտի» վերագործարկման առաջարկներ է ակնկալում

PanARMENIAN.Net - Հայաստանը մինչև հունիսի կեսը «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ առաջարկներ է ակնկալում ստանալ ռուսական «Ռոստեխից»: Այդ մասին մայիսի 5-ին լրագրողներին է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Նախատեսվում էր, որ «Ռոստեխի» մաս կազմող «ՌԴ-Խիմկոմպոզիտը», որը ՌԴ քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկն է կոմպոզիտային նյութերի արտադրության ոլորտում, առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման մասին մինչև 2016-ի օգոստոսի 1-ը:

«Մենք նրանց պատասխանին ենք սպասում, որը նախատեսվում է մինչև հունիսի 16-ը»,-ասել է Յոլյանը:

Նա հավելել է, որ աշխատանքային խումբը կշարունակի աշխատանքը, որի նպատակն է ընթացիկ վիճակի ուսումնասիրությունն ու ձեռնարկվելիք քայլերը:

«Նաիրիտի» գործարկման համար, ըստ նախնական գնահատականների, կպահանջվի մոտ $200-300 միլիոնի ներդրում:

Մարտի 16-ին խորհրդարանում կառավարական ժամի շրջանակում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հայտարարեց, որ «Ռոստեխ» կորպորացիայի «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար:

«Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր ԽՍՀՄ տարածքում: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարվ, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010-ի ապրիլից գործարանը չի աշխատում:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը 2015-ի հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ի՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

ՀՀ կառավարությունը 2015-ի օգոստոսին ամբողջությամբ մարել է քիմիական հսկայի աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---