Ադրբեջանից բռնագաղթածների հերթական մասն իրավունք ստացավ սեփականաշնորհել զբաղեցրած տարածքները

Ադրբեջանից բռնագաղթածների հերթական մասն իրավունք ստացավ սեփականաշնորհել  զբաղեցրած տարածքները

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների բնակիչները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում բավարարել է հայցը՝«1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշման համաձայն:

2015-ին Կառավարության որոշմամբ՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները իրավունքն են ստացել սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: 2016-ին Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներին է Կառավարությունը տվել իրենց զբաղեցրած տարաքները սեփականաշնորհելու իրավունքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---