Ֆրանսահայ համայնքը Արցախին շտապօգնության 2 մեքենա է նվիրաբերել

Ֆրանսահայ համայնքը Արցախին շտապօգնության 2 մեքենա է նվիրաբերել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա (Ուազ) է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը:

«Ֆրանսահայ համայնքը պատրաստ է աջակցել Արցախին, և այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջև ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ ներմուծելու ուղղությամբ: Նախատեսում ենք նաև վերականգնել վնասված ենթակառուցվածքները»,- նշում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն օրերս աշխատանքային այցով եղել են Արցախում՝ ծանոթանալու երկրի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներին: Այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի և վարչապետի հետ:

Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ըստ որի 100.000 եվրո է հատկացնում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանագծի երկայնքով սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ծանր իրավիճակում հայտնված բնակչության կարիքներին:

Ապրիլի 26-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին է նվիրաբերվել 6 «ՈւԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենա: Ավտոմեքենաների նվիրատվության կազմակերպիչը Օբնինսկում բնակվող արցախցի Մհեր Գաբրիելյանն է, ով ապրիլյան քառօրյա մարտերի օրերին գտնվել է առաջնագծում և վերադառնալուց հետո տեղի հայ համայնքի ուժերով կազմակերպել է ավտոմեքենաների ավտոմեքենաների ձեռբքերման և նվիրատվության գործընթացը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---