ՀՀ-ում սրտի ստենտավորման նոր տեխնոլոգիա է ներդրվել. Թույլ է տալիս խուսափել բաց վիրահատությունից

ՀՀ-ում սրտի ստենտավորման նոր տեխնոլոգիա է ներդրվել. Թույլ է տալիս խուսափել բաց վիրահատությունից

PanARMENIAN.Net - «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստենտավորման նոր տեխնոլոգիա է ներդրվել լեհ մասնագետների կողմից, որը հնարավորություն է տալիս խուսափել սրտի բաց վիրահատություններից։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը:

«Այս սարքը՝ ռոտոբլատորը, թույլ է տալիս խուսափել որոշ դեպքերում հիվանդներին բաց վիրահատությունների ուղարկելուց եւ միաժամանակ այն մեծ տրավմաներից, որոնք տեղի են ունենում բաց վիրահատությունների դեպքում եւ հիվանդության բուժման երկար տեւողությունից», - ասել է նա, գրում է Ա1+-ը:

Լեհաստանի Բելոստոկ քաղաքի համալսարանական կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար դոկտոր Սլավոմիր Դրոբժինսկին էլ ասել է , որ այս տեխնոլոգիան ծանր վիճակում գտնվող հիվանդների համար է։ Հարցին, թե ստենտավորման այս նոր մեթոդը կարո՞ղ է կանխել մահացության դեպքերը, մասնագետը պատասխանել է.

«Այս գործողությունները թույլ են տալիս փրկել կամ երկարացնել մարդու կյանքը, բայց մահացության իջեցման գլոբալ փոփոխություններ չի ենթադրում»:

Սրտի վիրահատությունը մյուս երկրների համեմատ,ավելի մատչելի է (1-2 մլն դրամ): Անվճար և արտոնյալ պայմաններով սրտի ինվազիվ վիրահատություններ են արվում մինչև 7 տարեկան երեխաներին, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց: 2015-ին պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար հատկացվել է 500 մլն դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---