Շոտլանդիայի անկախացման կողմնակից կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին

Շոտլանդիայի անկախացման կողմնակից կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP), որը սատարում է Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու գաղափարին, պնդում է, որ հաղթանակ է տարել Շոտլանդիայի խորհրդարանում մայիսի 5-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում, հայտնում է Ինտերֆաքսը բրիտանական BBC-ի վրա հղումով:

Սակայն կուսակցությանը, հավանաբար, չի հաջողվի բավարար տեղ ստանալ ձևավորելու համար մեծամասնություն կառավարությունում: Ըստ նախնական տվյալների, երկրորդ տեղում շոտլանդացի պահպանողականներն են, երրորդում` Լեյբորիստական կուսակցությունը:

Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունը, որն իր հերթին պահանջում է, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, հավանաբար, առաջին անգամ տեղեր կստանա Ուելսի Ազգայիյն ժողովում: Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է Անգլիայի 40 տեղական կառավարման մարմիններում: 124-ում ընտրություններն արդեն կայացել են:

2014-ի սեպտեմբերին շոտլանդացիների 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի մնալուն: Շոտլանդիայի կառավարության նախկին ղեկավար Ալեքս Սալմոնդը անխուսափելի է համարում Շոտլանդիայի անկախության վերբարեյալ երկրորդ հանրաքվեի անցկացումը:

Ավելի վաղ Շոտլանդիայի առաջին նախարար և SNP ղեկավար Նիկոլա Սթերջենը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի անդամության մասին հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեի արդյունքները կարող են մեկնակետ դառնալ Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեի մասին: Ըստ նրա, եթե Մեծ Բրիտանիան ցանկանա դուրս գալ ԵՄ-ից, ապա Շոտլանդիան կպայքարի անդամությունը ԵՄ-ում պահպանելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---