ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը մշակվում է

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը մշակվում է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մշակվում է, հստակ ժամկետների մասին խոսելը վաղ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինձ հայտնի է, որ այդպիսի հնարավոր հանդիպումը մշակվում է: Որոշում նման հանդիպման անցկացման, ավելի ճիշտ` ամսաթվի, վայրի մասին, ընդունված չէ: Այժմ կողմերը շփման մեջ են հասկանալու համար, թե ինչպիսին կարող է լինել այդ հանդիպումն ու ամենակարևորը` ինչպիսին կարող է լինել դրա կոնկրետ արդյունքը: Ուստի հստակ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Բայց, մեկ անգամ ևս նշեմ` այն մշակվում է բավականին ակտիվ, խոսքը, հավանաբար, առաջիկա շաբաթների մասին է: Իսկ ձևաչափի մասին խոսելն էլ ավելի վաղ է»,-ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության կոչերը, ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը։

ԱՄՆ հայկական կազմակերպությունները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Նրանք պահանջել են դատապարտել Բաքվի ագրեսիան, վայրագություններն ու նոր պատերազմի սպառնալիքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---