«Յուվենտուսը» մոտ $35 մլն է առաջարկում Հենրիխ Մխիթարյանի համար

«Յուվենտուսը» մոտ $35 մլն է առաջարկում Հենրիխ Մխիթարյանի համար

PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել Լոնդոնի «Արսենալից» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար մրցավազքում: Թուրինի ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 24 մլն եվրո (մոտ $35 մլն ) վճարել, գրում է А Different League-ը transfermarketweb-ի վրա հղումով:

«Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2017-ին: Սակայն ֆուտբոլիստը հավանաբար կփոխի ակումբը արդեն 2016-ի ամռանը, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Արսենալը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Չելսին» նույնպես հետքրքրվում է կիսապաշտպանով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Լոնդոնի «Արսենալը» մոտ $32 մլն է առաջարկել Մխիթարյանի համար: «Բորուսիայի» և «Արսենալի» միջև բանակցությունները կարող են ավարտվել սեղմ ժամկետում` խաղից դուրս թողնելով «Յուվենտուսին»: Անգլիական ակումբը փորձում է գրավել հայ ֆուտբոլիստին նաև բարձր աշխատավարձով: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը Լոնդոնում կկազմի մոտ 100 հազար ֆունտ` դա տարեկան $7.5 միլիոնից ավելի կկազմի:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը շատ լավ և արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա մասնակցել է Գերմանիայի առաջնության 29 հանդիպման` դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի լիգայում Մխիթարյանը մասնակցել է 15 հանդիպման` դառնալով 8 գոլի և 10 արդյունավետ փոխանցումների հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---